Տիգրան Սարգսյանն ընդունել է Յանս Վանդելին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ և Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յանս Վանդելին։
Յանս Վանդելն ընդգծել է, որ 2010-2015 թթ. համար ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսլականի առումով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումների ընթացքին և հեռանկարներին։ Անդրադառնալով տարածքների համաչափ զարգացման կարևորության խնդրին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն իրականացվում է երկու` ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման ուղղությամբ։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ծրագրերում ՄԱԿ-ի փորձագետների փորձի և մեթոդաբանության կիրառումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա