Խոսքի ազատության իրավունքի մասին ՄԻՊ արտահերթ զեկույցը պատրաստ է
«Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը պատրաստ է: Այն լրատվամիջոցներին ու հասարակությանը կներկայացվի վաղը: Այս մասին տեղեկացանք ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի, զեկույցը Հայաստանի Հանրապետության խոսքի ազատության համալիր ուսումնասիրություն է, որում հետազոտվել են խոսքի ազատության ոլորտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը` ուշադրություն հատկացնելով օրենսդրության մեջ տեղ գտած հակասություններին ու բացերին, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներին:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև լրագրողների իրավունքներին, զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասինե ՀՀ նոր օրենքի վիճահարույց դրույթներին: