ԱՄՆ հատուկ ծառայությունները կստանա՞ն SWIFT-ի դրամական փոխանցումները վերահսկելու իրավունք
Եվրոպայի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված պյամանգիրը, որը վերաբերում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից եվրոպացիների բանկային տվյալների նկատմամբ մուտքի հնարավորությանը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի եվրախորհրդարանի պատգամավորների կողմից վավերացնելուց հետո: Այս մասին հաղորդում է «Դոյչե վելլե»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը 42 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել այդ փաստաթուղթը, և հավանաբար կվավերացվի հուլիսի 8-ին կյանալիք եվրախորհրդարանի նիստում:
Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են վերահսկել SWIFT միջբանկային համակարգի դրամական փոխանցումները, որը ահաբեկչության դեմ պայքարի նպատակ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա