Ադրբեջանի զինվորական հոսպիտալներում արեւահարվելու ախտորոշմամբ 37 զինվոր կա
Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցյալ տարի արգելել է վարժանքները շոգ եղանակին, սակայն, հոսպիտալներում արեւահարման ախտորոշմամբ զինվորներ են բուժվում:
«Ադրբեջանում ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հատվածում չի պաշտպանվում ցելսիուսի 41 աստիճանում աշխատանքը դադարեցնելու մասին օրենքը»,- «Ենի Մուսավաթ»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արհեստակցական ընկերությունների կոնֆեդերացիայի ղեկավար Սաթթար Մեհբալիեւը:
Թերթը հետաքրքրվել է, թե այս օրերին, երբ Ադրբեջանում ջերմաստիճանը 40-ից բարձր է, ինչպիսի իրավիճակ է բանակում, եւ իր վստահելի աղբյուրների միջոցով պարզել, որ Ադրբեջանի հոսպիտալներում արեւահարման ախտորոշմամբ 37 զինվորներ կան: Թերթին չի հաջողվել այդ մասին տեղեկություն ստանալ ՊՆ-ից, իսկ Կենտրոնական զինվորական հոսպիտալից էլ հայտնել են, որ նման ախտորոշմամբ զինվոր չունեն:
Թերթը պարզել է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հատուկ հրամանով արգելել է կեսօրվա ժամերին զինվորների վարժանքները եւ այլ աշխատանքներ: «Չնայած դրան` որոշ զորամասերում անտեսվում է այդ հրամանը եւ արեւահարման դեպքեր են գրանցվում»,- հայտնում է «Ենի Մուսավաթ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում