Հեծանվաարշավին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի մանկատների երեխաները
Հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտից կմեկնարկի ավանդական դարձած միջազգային հերթական հեծանվաարշավը: Այն 12 տարի առաջ նախաձեռնել են ֆրանսիացիներ Դոմինիկ դը Մորին, Ֆրանսիս Ռեմբոտը և Հայաստանի հեծանվային սպորտի մասնագետներ Աշոտ Կորկոտյանն ու այժմ արդեն հանգուցյալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հեծանվաարշավին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի մանկատների երեխաները: Միջոցառումը ճանաչողական և բնապահպանական նշանակություն ունի: Հեծանվորդները երկու տարին մեկ անգամ «տարբեր երթուղիներով» լինում են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Նրանք հոգ են տանում շրջակա միջավայրի մասին, կատարում են կանաչ տարածքների մաքրման աշխատանքներ, միմյանց հետ ստեղծում բարեկամական կապեր:
Այս անգամ Հայաստանից արշավին կմասնակցեն Վանաձորի երկու մանկատների երեխաները (տնօրեններ` Կարեն Ղարաքեշիշյան և Հասմիկ Ներկարարյան): Երթուղին հաջորդաբար կանցնի Երևան-Արարատ-Եղեգնաձոր-Վարդենիս-Շորժա-Դիլիջան-Վանաձոր-Ապարան-Հանքավան-Ծաղկաձոր-Բջնի-Երևան` 700 կմ ձգվող ճանապարհներով :
Իրենց առողջությունը կոփելով` մասնակիցներն ընթացքում կլինեն նաև տեսարժան վայրերում, կծանոթանան Հայաստանի բնությանը:
Հեծանվաարշավը կավարտվի հուլիսի 22 -ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին