Կուբայում ազատ կարձակվի 52 քաղբանտարկյալ
Կուբայի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել նվազագույնը 52 քաղբանտարկյալ: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Իսպանիայի կառավարության և կաթոլիկ եկեղեցու հետ բանակցություններին հետևել է կալանավորներին ազատ արձակելու որոշումը, քանի որ այդ որոշումը կայացվել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստորի և Կուբայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հայմե Օրտեգայի հետ բանակցությունների արդյունքում:
Աղբյուրի փոխանցմամբ, կալանավայրում բանտարկյալներից մեկի մահվան և մեկ այլ կալանավորի մահամերձ լինելու մասին տեղեկության տարածումից հետո միջազգային հանրությունը ճնշում գործադրեց Կուբայի իշխանությունների վրա` պահանջելով ազատ արձակել կալանավորներին: