Միասնական լրացուցիչ քննությունները շարունակվում են
Այսօր անցկացվել են «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» և «Կեսաբանություն» առարկաների միասնական լրացուցիչ քննությունները:
Գնահատման և թեստավորման կենտրոն «Աշխարհագրություն» առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 17 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայից`71 դիմորդ, «Կեսբանաություն» առարկայից` 96 դիմորդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Հիշեցնենք, որ միասնական լրացուցիչ քննությունները մեկնարկել են հուլիսի 3-ին և տևելու են մինչև հուլիսի 14-ը: Դիմորդներն արդեն միասնական լրացուցիչ քննություն են հանձնել «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից: