Ութոտնուկ Պաուլը կանխագուշակում է Հոլանդիայի հավաքականի հաղթանակը
Գերմանական Օբերհաուզենի ջրաշխարհի ութոտնուկ Պաուլը ողջ աշխարհում հայտնի դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող համաշխարհային ֆուտբոլային ստուգատեսի ժամանակ: Նա զգալի թվով հանդիպումների ելքեր է կանխագուշակել, իսկ հիմա էլ վստահ է, որ եզրափակչում կհաղթի Հոլանդիայի ընտրանին: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Պաուլը ճիշտ է կանխագուշակել Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր հանդիպումների արդյունքները: Հետաքրքիր է, որ նա կիսաեզրափակչի Գերմանիա-Իսպանիա մրցակցությունում նախապատվությունը հենց իսպանացիներին էր տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին