Ադրբեջանում բլոգեր լինելը վտանգավո՞ր է
Ադրբեջանցի բլոգերներ Ադնան Հաջիզադեի և Էմմին Միլլի ձերբակալության մեկ տարվա լրանալու կապակցությամբ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել բլոգերներին` արտահայտելով իրենց զայրույթը պաշտոնական Բաքվի համառության վրա: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սուտ մեղադրանքներով ձերբակալված այս բլոգերները պատժվում են Ադրբեջանի կոռումպացված իշխանությունների տեսապարոդիայի համար»:
Միջազգային հանրությունը պահանջում է ազատ արձակել նրանց,, սակայն իշխանությունները ձևացնում են, թե չեն լսում նրանց: «Սակայն այդ ճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև նրանք ազատ չարձակվեն»,-ասված է հայտարարության մեջ:
Նկատենք, որ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեն նախօրեին բողոքի ակցիա էր կազմակերպել բլոգերների ազատ արձակման կապակցությամբ, որի ժամանակ կոմիտեի ղեկավար Աբուլֆազ Գուրբանլին բարձրաձայնել է վերջիններիս ձերբակալման պատճառները. «Իշխանությունները երկրին նայում են ինչպես իրենց սեփակնություն, իսկ ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչներ` Միլլին և Գաջիզադեն պայքարել են դրա դեմ»: