Դավիթ Նալբանդյանն արժանացավ «wild card»-ի
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վաշինգտոնյան մրցաշարի կազմակերպիչներից «wild card» է ստացել: Այս մասին տեղեկացնում է ATP-ի պաշտոնական կայքը: ԱՄՆ-ում մրցումները, սկսած ապրիլից, առաջինը կլինեն հայ մարզիկի կարիերայում, եթե, իհարկե, չհաշվենք «Դևիսի գավաթի» խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումը Ռուսաստանի ընտրանու հետ:
Դավիթ Նալբանդյանը, ի դեպ, այժմ Մոսկվայում է և այսօր կմրցակցի ռուս թենիսիստ Նիկոլայ Դավիդենկոյի հետ:
«Դիեգո Մարադոնան անցած անգամ Մոսկվա եկավ` հետևելու Ռուսաստանի ընտրանու հետ մեր հանդիպմանը: Ինքներս, մեր հերթին, Արգենտինայի հավաքականին աջակցում էինք Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Խոսքը Մոնակոյի, Սաբալյետայի և իմ մասին է: Շատ կցանկանայինք Մոսկվայում ավելի հաջող ելույթներ ունենալ, քան արգենտինական ընտրանու խաղերն էին ՀԱՀ-ում»,- Դավիթ Նալբանդյանի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան