Եվրամիությունը անհանգստացած է կալանավորված ադրբեջանցի լրագրողի համար
Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Էյնուլ Ֆաթուլաևի նկատմամբ կիրառված նոր դատավճիռը: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Եվրամիությունը կիսում է դիրքորոշումը ԵԱՀԿ ներկայացուցիչների տեսակետները ԶԼՄ-ների ազատության և նոր մեղադրանքի կասկածելիության վերաբերյալ»:
Եվրամիությունը անհանգստացած է նաև, որ նոր մեղադրանքը առաջադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կայացումից երկու շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշման մեջ պահանջել էր անհապաղ ազատ արձակել Էյնուլ Ֆաթուլաևին:
«Այդ կապակցությամբ, մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն ստանձնած իր պարտավորությունները» ,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ