Հասարակություն 17:41 09/07/2010

«Գլենդել Հիլզ»-ը բարեհաջող ավարտել է «Մուշ 2-ի» շինարարությունը

Երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքի անօթևան մնացած ընտանիքների համար պետական միջոցների հաշվին «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակարանաշինարարական աշխատանքներն ավարտվեցին:

Այսօր պաշտոնապես բացվեց Գյումրու Մուշ-2 թաղամասը, որտեղ կառուցվել է 22 բնակելի շենք` 1056 բնակարանով:

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը ասաց. «Այն, ինչ ի սկզբանե ներառված չէր նախագծում` գազի կաթսա, գազօջախ, լվացարան, գազաֆիկացում… նույնպես կատարվել է:
Ընկերությունն իր կողմից, իր հաշվին, հաշվիչների, գազօջախների և կաթսայի միացման ու թողարման գումարներն ամբողջությամբ մարել է` հաշվի առնելով, որ անօթևանների ֆինանսական վիճակը թույլ չի տա նման ծախսեր հոգալ»:

Վ. Ալմոյանը նկատեց նաև, որ թաղամասի կառուցումը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, ընդ որում շեշտը դրվել էր սոցիալական հիմնախնդրի վրա.

«Մենք կարող էինք որակյալ մասանագետներ բերել` շինարարական աշխատանքների համար, բայց գերադասեցինք, որ հենց գյումրեցիները գան աշխատելու»,- նշեց նա և հավելեց, որ այդ պատճառով նկատել են որոշ թերություններ, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում շտկվել են:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից 20 տարի անց Շիրակի մարզում անօթևանների թիվը հասնում էր 4245-ի: Այդ իսկ պատճառով էլ, ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ անօթևանների հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման համար Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 2009-ին մեկնարկեցին շինարարական աշխատանքներ, որոնք իրականացվում են «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից:

Այս տարի, նախատեսված էր շահագործման հանձնել 1056 բնակարան` 22 բազմաբնակարան շենք, որոնցից 1 սենյականոց` 440 բնակարան, 2 սենյականոց` 352 բնակարան, և 3 սենյականոց` 264 բնակարան: Բնակարաններն ապահովված են կոմունալ բոլոր անհրաժեշտ պայմաներով, բակերում կառուցվել են խաղահրապարակներ, տարածքը կանաչապատվել է և ապահովվել գիշերային լուսավորությամբ:

Նշենք, որ այս տարի սկսվել է նաև 1949 բնակարանով 37 բնակելի շենքերի կառուցումը, որից 5-ը կառուցվում է Անի թաղամասի վերջնամասում, իսկ 32-ը` Մուշ թաղամասում: Այդ բնակելի շենքերի շինարարության ավարտը հաջորդ տարի:
2011-ին շինարարական աշխատանքներ մեկնարկելու են նաև մարզի այլ համայնքներում:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Հանդիսանալով Հայաստանում խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկը` «Գլենդել Հիլզ»-ը շուրջ 5 տարվա բարեխիղճ և պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում կառավարական և գործարար շրջանակներում, ինչպես նաև սպառողների շրջանում վայելում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի վստահելի գործընկերոջ համբավ: Ընկերության գլխավոր նպատակն է ապահովել հաճախորդների գումարների անվտանգությունը՝ որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:
«Գլենդել Հիլզ»-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրապետության քաղաքաշինական և բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև իրականացնում է պետական և սոցիալական նշանակության մի քանի խոշոր ծրագրեր: «Գլենդել Հիլզ»-ը խմբի անդամ մյուս ընկերությունների հետ միասին միայն Երևանում իրականացնում է 22 նախագիծ` մոտ 600 000 քմ, իսկ մայրաքաղաքի սահմաններից դուրս` 4 նախագիծ` մոտ 450 000 քմ կառուցապատման ընդհանուր մակերեսով:
Մատչելի գներով և վճարման ճկուն եղանակներով առաջարկելով բնակարաններ ու առևտրային տարածքներ նորակառույց շենքերում` մենք ձեռք ենք բերել գնորդների լայն զանգված ինչպես ՀՀ-ում, այնպես էլ` արտերկրում:
Ըստ այդմ` ընդառաջելով արտասահմանցի գնորդների պահանջարկին` 2008թ. ապրիլին ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում մեր ընկերության կողմից հիմնադրվեց «Գլենդել Հիլզ Ռու» ՍՊԸ-ն, որն ունի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և խմբի անդամ մյուս ընկերությունների կողմից կառուցվող բնակարանները և առևտրային տարածքները վաճառելու բացառիկ իրավունք:
«Գլենդել Հիլզ»-ը սոցիալապես պատասխանատու, թափանցիկ գործող կազմակերպություն է և միշտ հավատարիմ է իր և խմբի անդամ մյուս ընկերությունների կարգախոսին`լինել վստահելի գործընկեր, գնորդին առաջարկել որակյալ և մատչելի կառույցներ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}