Ադրբեջանցիները խեղաթյուրում են փաստերը Արցախի Տիգրանակերտի մասին
Ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Արցախի Տիգրանակերտում ընթացող պեղումների արդյունքները, խոսեց նաև Ադրբեջանի արձագանքների մասին:
«Ադրբեջանի ակադեմիան երկու որոշում է ընդունել Տիգրանակերտի մասին, որը տեղադրված է նրանց ազգային անվտանգության ծառայության կայքում, որտեղ հատուկ նշվում է, որ դա, իրականում, Տիգրանակերտը չէ: Եվ նշվում է, որ ադրբեջանցի հետազոտողները ժամանակին հավաստել են, որ այդտեղ աղվանական-ադրբեջանական հնություններից բացի` այլ հնություն լինել չի կարող»,- ասաց Համլետ Պետրոսյանը` հավելեով, որ «Ադրբեջանական արձագանքները, եթե սկզբում սկսվում էին մեզ ստախոս անվանելով, ապա հետագայում նրանք սկսեցին գրել, որ այդ քաղաքը Տիգրանակերտը չէ»,- նշեց նա:
Բացի այդ` արշավախմբի ղեկավարը հայտնեց, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանցի մասնագետներից մեկի հոդվածում նշվում էր` «Աղվանական Տիգրանակերտ» անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան