Արցախի Տիգրանակերտ քաղաքում հայտնաբերվել է 600 լիտրից ավելի տարողությամբ կարաս
Արցախի Տիգրանակերտ քաղաքում պեղումների ժամանակ`շուրջ 10 օր առաջ, պեղվել է շատ հզոր, օձապատկերով անտիկ կարաս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգային ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքերով, այդ կարասը Արցախում հայտնաբերվածներից ամենամեծն է` 600 լիտրից ավելի տարողությամբ: Նա հայտնեց, որ այդ մեծ և հզոր կարասը տեղադրվելու է Տիգրանակերտ քաղաքի թանգարանում:
Հ. Պետրոսյանի խոսքերով, բացի այդ կարասից` Տիգարնակերտ քաղաքում հայտնաբերվել են նաև պղնձե զարդեր, դրամներ և այլն: Հնագետը նաև նշեց, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի տեղը:
«Պեղումների արդյունքում` գետնի տակ բացվել է մի հզոր քաղաք, որի հյուսիսային պարիսպը 120 մետր երկարություն ունի, իսկ տեղ-տեղ 5 մետր բարձություն, այդ պարիսպը սրբատաշ, ծիծեռնակապոչ կապերով է պատված: Ամբողջ Անդրկովկասում նման պատերը հայտնվում են միայն հելլենիստական դարաշրջանում»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան