Լավրով. Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ կապեր հաստատելու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ կապեր հաստատելու: Ինչպես տեղեկացնում է Գազետա.ռու կայքը, այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է Միռ (МИР) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, երբ Ռուսաստանի շահերը Վրաստանում և Վրաստանինը` Ռուսաստանում ներկայացնում է Շվեյցարիան, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերությունների, առաջին հեթին ելնելով այն հանգամանքից, որ դրանում շահագրգռված է մեր ժողովուրդը, վրացի քաղաքացիներն այդ թվում: Մեր ժողովուրդները եղբայրական են, և կարծում եմ, դժվար է նրանց գժտեցնել: Չնայած Միխեիլ Սահակաշվիլին ամեն ինչ անում է, որպեսզի հենց դրան էլ հասնի», - ընդգծել է Լավրովը: