Լրտեսները լքել են ԱՄՆ-ը
Ռուսաստանի 10-ը քաղաքացիները, որոնք ձերբակալվել էին ԱՄՆ-ում` լրտեսության մեղադրանքով, դեպորտ են արվել հայրենիք:
Հունիսի 27-ին, Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ԱՄՆ-ում ձերբակալվածները, Նյու Յորքի դատարանում դատական նիստի ժամանակ խոստովանել են իրենց մեղքը և համաձայնվել հայրենիք դեպորտ անելու հետ:
Դատարանում հայտարարվել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի, մեղադրյալներն ազատ են արձակվում Ռուսաստանի բանտերում գտնվող 4 բանտարկյալի ազատության դիմաց:
Հաղորդում է BBC-ին: