ԱՄՆ կոնգրեսականը ցեղասպանության մասին ֆիլմի դիտում է կազմակերպում
Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ հուլիսի 21-ին Քեփիթոլ Հիլի (Capitol Hill) ակումբում ցուցադրվելու է «Աղետ. Ցեղասպանություն» (AGHET: A GENOCIDE) վավերագրական ֆիլմը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ֆիլմի ռեժիսորը գերմանացի Էրիկ Ֆրայդլերն է: 90 րոպեանոց ֆիլմում պատմվում է 1915-ից 1923-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի ցուցադրության նպատակն է ուշադրություն հրավիրել թուքական կառավարության կողմից ցեղասպանության ժխտողական քաղաքականության վրա:
«Ես պատիվ ունեմ ցուցադրելու «Աղետը»` իմ գործընկերներին ուսուցանելու 20-րդ դարի Ցեղասպանության մասին: Մենք համոզված ենք, որ ճանաչման պայքարը կավարտվի հաղթանակով», բացատրել է Ադամ Շիֆը:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը, որին ներկա են լինելու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, «Աղետ» ֆիլմի ռեժիսորը Էրիկ Ֆրայդլերը, «Ճչացողները» ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանը, ինչպես նաև Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նկատենք, որ գերմանացի ռեժիսորի «Աղետ. Ցեղասպանութոյւն» ֆիլմը ցուցադրվելու է նաև Երևանում, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին