Թուրքական պարբերական. «Ոսկե Ծիրանը»` հայ-թուրքական երկխոսության միջոց
Երևանում վաղը մեկնարկելիք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին հրավիրված հայտնի ռեժիսորների հետ միասին Երևան է ժամանելու նաև թուրք հայտնի կինոռեժիսոր Ֆատիհ Ակինը (Fatih Akın):
«Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը երկու երկրների միջև մշակութային ջերմ հարաբերությունների շարունակական վկայությունն է: Կրկին ցուցադրելով Հայաստանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները, դերասաններն այդպիսով հակադարձում են քաղաքական գործիչներին», -անդրադառնալով երկևանյան կինոփառատոնին, գրել է թուրքական «Hurriyet daily news»-ը:
Պարբերականի տեղեկացմամբ, Երևանում ցուցադրվելու է Սեմիհ Կապլանօղլուի (Semih Kaplanoğlu) «Մեղր» (“Honey”) ֆիլմը, որն արժանացել է մրցանակի Բեռլինի կինոփառատոնում:
Հուլիսի 11-ից 18-ը կայանալիք կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է ընդհանուր առմամբ 120 ֆիլմ:
Պարբերականը նշում է, որ «Ոսկե Ծիրանը» հայ-թուրքական երկխոսության միջոց է ու հիշեցնում է, որ վերջին երկու տարիների ընթացքում հայ և թուրք մշակութային գործիչները լուրջ ծրագրեր են միասին իրականացրել` թուրքական ֆիլմեր են ներկայացվել հայ լսարանին Ոսկե Ծիրանի շրջանակներում, բացի այդ Մշակույթի համար Ստամբուլի միջազգային հիմնադրամը հյուրընկալել է հայ մշակութային գործիչների:
«Չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բացակայությանը և զույգ արձանագրությունների կասեցմանը, երկու երկրների մշակութային գործիչները շարունակում են իրենց բարեկամական հարաբերությունները», -եզրակացրել է թուրքական պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները