Ինտերնետ Հիմա` 6000 դրամ ամսվաճար. Առաջարկում է Օրանժ Արմենիան
«Լավ բաները բոլորի համար են ե կարգախոսի ներքո Orange-ն այսօր ներկայացրեց նոր առաջակ ինտերնետ ծառայությունների համար:
Այսօր Orange-ը մեկնարկեց առավել մատչելի` 6.000 դրամ ամսավճարով Ինտերնետ Հիմա անսահմանափակ ինտերնետի նոր սակագնային պլան: Այն ներառում է 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, իսկ վերջինիս սպառվելուց հետո` անսահմանափակ ինտերնետ 128Կբ/վրկ արագությամբ: Այս առաջարկի շնորհիվ շարժական ինտերնետն այժմ շատ ավելի մատչելի կդառնա հասարակության տարբեր շերտերի համար: Ինչպես մյուս սակագնային պլանների համար, մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում Ինտերնետ Հիմա մոդեմը տրամադրվում է 1 դրամով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն արշավի շրջանակներում Orange Ինտերնետի` առ այսօր գոյություն ունեցող բոլոր սակագնային պլանների գերարագ ինտերնետի փաթեթների ծավալը մեծացել էր 30-ից 180%-ով, իսկ անսահմանափակ ինտերնետի արագությունը կրկնապատկվել էր` դառնալով 256 Կբ/վրկ:
«Այս առաջարկով Orange-ը ևս մեկ քայլ է կատարում շարժական գերարագ ինտերնետն ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար: Մենք ցանկանում ենք, որ Orange Ինտերնետը հասանելի լինի նաև նրանց, ովքեր ինտենսիվ չեն օգտվում ինտերնետից կամ ում համար մեր մյուս սակագնային պլաններն այդքան էլ մատչելի չեն: Մենք համոզված ենք, որ այս նոր սակագնային պլանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ուսանողների, ինտերնետի սկսնակ օգտագործողների, ինչպես նաև` Հայաստանի մարզերի բնակիչների շրջանում, ովքեր գտնվում են Orange-ի գերարագ ինտերնետի ծածկույթի ներքո»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա