Ռուսները մտադիր են գնել ութոտնուկ Պաուլին
Հայտնի ութոտնուկ Պաուլը, հնարավոր է, կտեղափոխվի Ռուսաստան, որպեսզի գուշակի ՌԴ Պրեմիեր լիգայի հանդիպումների արդյունքները: Այս մասին հայտարարել է ՌԴ բուքմեյքերների ազգային ասոցիացիայի նախագահ, «Շանս» և «Լիգա ստավոկ» ընկերությունների համասեփականատեր Օլեգ Ժուրավսկին:
Նրա խոսքերով` ինքը Օբերհաուզենի ջրաշխարհին առաջարկել է վաճառել Պաուլին, որպեսզի «նա այլևս չհուզի հասարակական կարծիքը»:
«Բոլորն էլ դիտում ու խաղադրույքներ են կատարում` հենվելով այդ բարի ութոտնուկի գուշակությունների վրա: Թող այդ խորհրդանիշը լինի Ռուսաստանում: Անկասկած, մենք պատրաստ ենք գնել նրան, եթե, իհարկե, գինն աստղաբաշխական չլինի»,- Ժուրավսկու խոսքերը մեջբերել է fontanka.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին