Հայկական մշակույթը ներկայացվելու է Սերբիայում
Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում առաջիկայում ներկայացվելու է հայկական մշակույթը: Ըստ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի, միջոցառումների շարքում կազմակերպվելու են գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և գրքի շնորհանդես:
Նշենք, որ այս տարվա ընթացքում հայկական բազմադարյան մշակույթը ներկայացվում է մի քանի երկրներում` Բուլղարիա, Վրաստան, Եգիպտոս, Չինաստան, Սիրիա, Ռուսաստանի Կրասնոդար երկրամաս: Վրաստանում անցկացվելու է հայկական մշակույթի սեզոններ, իսկ մյուս երկրներում` հայկական մշակույթի օրեր:
Հայաստանում անցկացվում է իրանական, բելառուսական, արաբական, Կրասնոդարի մշակույթի օրեր, ռուսական խոսքի օրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները