Արսինե Խանջյան. Ամեն տարի սպասում ենք հուլիսին
«Ամեն տարի սպասում ենք հուլիսին, սպասում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Երևանյան այս փառատոնին մասնակցելը վերածվել է հաճույքի»,- նախօրեին կայացած ասուլիսում ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով Հայաստան է եկել մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որը մեկնարկել է նախօրեին:
Փառատոնի նախագահ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ ասաց, որ այս փառատոնը դարձել է Հայաստանի յուրօրինակ բրենդը: Նա իր ուրախությունը հայտնեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները