Ադրբեջանցիները ՌԴ-ում զանգվածային ծեծկռտուք են հրահրել
Վոլգոգրադում չեչենների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ որոշ մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Առկա տեղեկությունների համաձայն` ծեծկռտուքի պատճառը չեչենական և ադրբեջանական ընտանիքների միջև եղած շարունակական տարաձայնություններն են եղել: Բախման ժամանակ կողմերը սառը զենք և ատրճանակներ են կիրառել:
Բախման արդյունքում, դանակի հարվածից ստացած հարվածի հետևանքով ազգությամբ չեչեն մեկ մարդ է սպանվել, երեք մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: