Մեկնարկեց սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագիրը
Այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը: Այս տարի վերապատրաստման մեկամսյա ծրագրին մասնակցում է 83 ուսուցիչ` 16 երկրից:
Բացման արարողությանը ներկա էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԿԳՆ-ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած բոլոր ուսուցիչները:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ԿԳ նախարարությունն այսօր անում է ամեն ինչ, որպեսզի ավելի ամրպնդվեն Հայաստան-Սփյուռք կապերը: Նախարարը հայտնեց, որ այժմ իրագործման ընթացքում է մի ծրագիր, որը թույլ կտա համացանցում ունենալ Այբբենարան և Ընթերցարան: «Համացանցը հնարավորություն կտա Սփյուռքում աշխատող ուսուցիչներին չսպասել հայրենիքից ուղարկված գրքերին, ինչն ավելի ռացիոնալ աշխատելու հնարավորություն կտա»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է 2000 թ-ից: