Անցկացվեց «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական լրացուցիչ քննությունները
Այսօր Հայաստանում և ԼՂՀ-ում անցկացվեցին «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական լրացուցիչ քննությունները:
Գնահատման և թեստավորման կենտորնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Հայոց պատմություն» առարկայից ԼՂՀ-ից և Հայաստանից Գնահատման և թեստավորման կենտորն է ներկայացվել է 250 դիմում-հայտ, իսկ «Քիմիա» առարկայից` 89 դիմում-հայտ:
Այս երկու քննություններն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել է մեկական քննական կենտրոն: Նա նշեց, որ Հայաստանում «Հայոց պատմություն» առարկայից քննությանը չեն ներկայացել 6 դիմորդ, իսկ «Քիմիա» առարկայից բացակայել է 1 դիմորդ:
Նշենք, որ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան