Կլաուդիա Կարդինալե. Դերասան լինելու համար կյանքում պետք է լինես շատ ուժեղ
Իտալացի հայտնի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն երբեք աշխատանքն ու անձնականը չի խառնել իրար հետ: «Աշխատանքը մի բան է, անձնականը` մեկ այլ: Իմ գործունեության ընթացքում շատ գեղեցիկ դերասանների եմ հանդիպել, բայց երբեք նրանց թակարդը չեմ ընկել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ դերասանուհին:
Հիշեցնենք, որ Կլաուդիա Կարդինալեն Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Նա ասաց, որ մարդ մեկ կյանք ունի, բայց ինքն ունեցել է 130 կյանք, այսինքն 130 դեր. «Եղել եմ անառակ կին, արքայադուստր, հեզ մայր: Դերասան լինելու համար կյանքում պետք է լինես շատ ուժեղ, քանի որ հակառակ դեպքում կորցնում ես ինքդ քեզ, չես իմանում` ով ես իրականում»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ ժանր է նախընտրում դերասանուհին, ասաց, որ խաղացել է և’ կատակերգություններում, և’ դրամաներում, փոփոխվել է` դառնալով ծեր կամ երիտասարդ, շիկահեր կամ թխահեր, ու ամենահետաքրքիրը` «հենց այդ տրանսֆորմացիան է»: Նրան դուր է գալիս վտանգավոր կադրերում նկարահանվելը. «Ես մի քիչ խենթ եմ, ուզում եմ հատուկ էֆեկտներ օգտագործել: Որքան վտանգավոր է լինում այդ կադրը, այնքան ավելի շատ եմ ձգտում դրան»:
Դերասանուհին շարունակում է նկարահանվել ֆիլմերում, առաջիկայում, ըստ նրա, կան մի շարք ծրագրեր ու սցենարներ: Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան` մոլորակի, բնության պահպանության ուղղությամբ մի շարք բարեգործական, կազմակերպչական աշխատանքներ է տանում, պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին