Ա. Էգոյան. Սերժ Ավեդիքյանի ֆիլմը մրցանակի արժանացավ ժյուրիի ամբողջ կազմի ընտրությամբ
«Սերժ Ավեդիքյանի «Շների պատմություններ» կարճամետրաժ ֆիլմը մրցանակի արժանացավ ժյուրիի ամբողջ կազմի ընտրությամբ»,- նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց կանադահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվակարգում «Շների պատմություններ» ֆիլմի համար:
Ա. Էգոյանն ասաց, որ ոգևորիչ է այն փաստը, որ դեռևս Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմից (1966 թվական) հետո Կաննի փառատոնում հայկական ազգանուն չէր հնչել:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը վարել է Սերժ Ավեդիքյանը: Հենց նրա «Շների պատմություններ» կարճամետրաժ ֆիլմով էլ հուլիսի 18-ին կփակվի «Ոսկե ծիրանը»:
Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, սցենարների հեղինակ, պրոդյուսեր Սերժ Ավեդիքյանը ծնվել է Երևանում` 1955 թ. դեկտեմբերի 1-ին: Արդեն երկար տարիներ ի վեր բնակվում է Ֆրանսիայում: Առաջին ֆիլմը նկարահանել է 1979 թ., վերջինը` 2009-ին: Ընդհանուր առմամբ` նկարահանել է 51 ֆիլմ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին