«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերին ու կինոգործիչներին ընդունել է երկրի ղեկավարը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները