Ադրբեջանի կրթության նախարար. «Շրջանավարտների ամենաշատը 30 տոկոսն է ունակ բարձրագույն կրթություն ստանալ»
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը խոստովանել է, որ Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների 20-25, ամենաշատը 30 տոկոսն է ունակ կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ըստ «Ենի Մուսավաթ»-ի` Մ. Մարդանովն այդ մասին հայտնել է «Լենտ.ազ»-ին տված հարցազրույցում: «Կենտրոնացված քննությունների ժամանակ հարցերի նվազագույնը 20 տոկոսին պատասխանողին ատեստատ է տրվում: Նման գիտելիքների տեր շրջանավարտը ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն չի կարող ընդունվել»:
Հատկանշական է, որ նախարարը չի կիսում կարծիքն այն մասին, որ Ադրբեջանում կրթությունը հետ է մնում: «Կրթության բնագավառում 20-ից ավելի պետական ծրագրեր են իրականացվում: Ես ամեն օր հետազոտություններ եմ անցկացնում այդ ծրագրերի իրագործման մեջ առկա թերի կողմերը վերացնելու համար: Նախարարության աշխատողների հիմնական մասը գիտական կոչումներ և աստիճաններ ունեն: Ես հպարտ եմ, որ Ադրբեջանի կրթության բնագավառը ղեկավարում եմ նման ժամանակաշրջանում»,- հայտարարել է շրջանավարտների ցածր առաջադիմություն գրանցած նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան