ՀԿԵ-ն համերգներ կանցկացնի կայարանի շենքում
Երևանի երկաթուղային կայարանի նախասրահում այսօր կհնչի կենդանի երաժշտություն: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ` որոշումը կայացվել է կայարանի շրջակայքում զգացմունքային մթնոլորտի բարելավման նպատակով:
Ինչպես հայտնի է, կայարանի շենքում 19-20-րդ դարում կազմակերպվել են համերգներ: ՀԿԵ-ն որոշել է վերականգնել այդ հին ու բարի ավանդույթը: Համերգները կլինեն շաբաթը մեկ անգամ, երաժիշտները կկատարեն տարբեր ոճի երաժշտություն: Նախատեսվում է նաև կայարանի շենքում կազմակերպել քիչ հայտնի հեղինակների նկարների ցուցահանդես, ցանկացողները կարող են գնել իրենց դուր եկած աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին