Առաջին 6 քաղբանտարկյալները լքել են Կուբան
Կուբայի նախկին 52 քաղբանտարկյալներից առաջին 6-ը Հավանայից մեկնել են Իսպանիա:
Կուբայի կոմունիստական կառավարության` այդքան մեծ թվով կալանավորներ ազատ արձակելու որոշումը, դիտորդների կարծիքով, լուրջ զիջում է:
Նման որոշում կայացվել էր իսպանական կառավարության և եղկեցու հետ բանակցություններից հետո:
Նշենք, որ այն բանից հետո, երբ քաղբանտարկյալներից մեկը փետրվար ամսին հացադուլի հետևանքով մահացավ, և լուրն այն մասին, որ կալանավորներից մեկը ևս հացադուլ է սկսում, միջազգային հանրությունը ճնշում էր գործադրում Կուբայի իշխանություների վրա` պահանջելով ազատել նրանց:
Հաղորդում է BBC-ին: