«Մանթաշյան ասպետ» արծաթե մեդալներ` «Ոսկե ծիրանի» հավատարիմ գործընկերներին
Այսօր Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավանդական «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան ազատ շփվել փառատոնի հյուրերի հետ: Միջոցառման ընթացքում հանձնվեց մի քանի մրցանակ` փառատոնի հավատարիմ գործընկերներին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ տարիներ շարունակ արդյունավետ համագործակցելու համար «Մանթաշյան ասպետ» արծաթե մեդալ է հանձնվել «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանին և «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանին: «Փառատոնը կարիք ունի ասպետների, որ կարողանանք ապահովել փառատոնի շարունակականությունը»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ փառատոնի գլխավոր հովանավոր է հենց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Հիշեցնենք նաև, որ փառատոնի բացման արարողության ժամանակ «Ոսկե ծիրանը» «Մանթաշյան ասպետ» պլատինե մեդալ շնորհեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
«Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանը և «Ակումբ»-ի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը պարգևատրվեցին մշակույթի նախարարության մեդալով` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրերին աջակցելու համար:
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 11-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 18-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին