«Ոսկե ծիրան». Հոբելյանական երեկո` նվիրված հայտնի ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85-ամյակին
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի երախտավորների հիշատակին: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված հայտնի ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85-ամյակին: Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է նաև նրա «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:
Նշենք, որ մինչ այս արդեն ցուցադրվել են նրա «Կտոր մը երկինք», «Եռանկյունի» ֆիլմերը:
Փառատոնի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվելու նաև օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակին: Վաղը ցուցադրվելու է նրա նկարահանած «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, տեղի է ունենալու նաև օպերատորին նվիրված գրքի շնորհանդես:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին