ԼՂ հարցում անհնար է վերադառնալ 88-ի վիճակին
«Հայքն» անդրադարձել է հուլիսի 17-ին Ալմա Աթայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին և Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը և հարցազրույց է վերցրել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: Վերջինս ասել է. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի էական տեղաշարժի ակնկալիք չունի, քանի որ ծայրահեղ ոչ կառուցողական է Ադրբեջանի դիրքորոշումը»։
Անդրադառնալով Հելսինկյան սկզբունքներին, որոնց մասին իրենց համատեղ հայտարարությունում նշել էին ԵԱՀԿ Միևսկի խմբում համանախագահող պետությունների ղեկավարները` Բաբայանն ասել է. «Եթե խոսում ենք Հելսինկյան սկզբունքների մասին, և Ադրբեջանը փորձում է ներկայացնել այդ սկզբունքները որպես տարածքային ամբողջականության պահպանման կարևոր գործոն, դա այդպես չէ, իհարկե։ Բայց նման մոտեցումը արդեն իսկ հնարավորություն չի թողնում գալ ընդհանուր հայտարարի։ Պետք է մի բան ըմբռնել, որ վերադարձ 88 թվականին Ղարաբաղի համար ոչ տարածքների, ոչ էլ կարգավիճակի առումով անհնար է։ Դա անընդունելի է, որևէ մեկը չի կարող դա կատարել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա