Կորեացի ռեժիսոր Լի Չան-Դոն ակնկալում է, որ իր «Պոեզիա» ֆիլմը հայ հանդիսատեսը ջերմությամբ կընդունի
Կորեացի ռեժիսոր Լի Չան-Դոն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես գրող, հետո եղել է մշակույթի նախարար, իսկ կիոռեժիսուրայի ոլորտ բավականին ուշ է մտել: Չնայած դա էլ չի խանգարել նրան, որպեսզի կարճ ժամանակահատվածում հասցնի գրավել ոչ միայն կորեական, այլև ողջ աշխարհի ֆիլմասեր հասարակության ուշադրությունը:
Նրա «Պոեզիա» ֆիլմը այս տարի «Կաննի» փառատոնում սցենարի համար արժանացել է մրցանակի և համարվում է «Ոսկե արմավենու» գլխավոր մրցանակակիրներից մեկը: Հենց այդ ֆիլմն էլ հայ հասարակությունը կարող է դիտել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակներում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորն ասաց, որ Հայաստնում է եղել 3 տարի առաջ, երբ տեղի էր ունենում իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, իսկ այժմ պատվավոր հյուրերի ցուցակում է և շատ ուրախ է` կրկին մասնակցել այս փառատոնին:
Նա ակնկալում է, որ իր «Պոեզիա» ֆիլմը հայ հանդիսատեսը ջերմությամբ կընդունի:
Այսօր ժամը 21.00-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու է հենց այս ֆիլմը: Միչան միջին դպրոցական տարիքի թոռան հետ ապրում է Հան գետի ափին գտնվող փոքրիկ արվարձանային քաղաքում: Նա պճնասեր տարեց կին է, սիրում է ծաղկազարդ գլխարկներ և պերճաշուք հագուկապ, բայց և անկանխատեսելի բնավորություն ունի ու հարցախույզ միտք: Պատահմունքի բերումով Միչան «պոեզիայի» դասեր է առնում հարևանությամբ գործող մշակութային կենտրոնում և առաջին անգամ կյանքում պետք է բանաստեղծություն գրի: Պոետիկ ոգեշնչման նրա փնտրտուքը սկսվում է առօրյա կյանքը զննելուց, որին նախկինում երբեք միտումնավոր ուշք չի դարձրել դրա մեջ պահված գեղեցկությունը գտնելու համար: Նորագյուտ թրթիռները հաճելիորեն զարմացնում են Միչային, ասես նա ամեն ինչ կյանքում առաջին անգամ բացահայտող աղջնակ է: Բայց երբ Միչան հանկարծ բախվում է բիրտ իրականությանը` իր երևակայությունից այն կողմ, հասկանում է, որ, գուցե, կյանքն այնքան էլ գեղեցիկ չէ, որքան կարծել է:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 11-ին ու կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Կինոփառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին