Ջիգարխանյանն ասել է, որ պլանային հետազոտություն է անցնում
74-ամյա լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է: Lifenews.ru-ի տեղեկություններով, նա տեղափոխվել է մոսկովյան կլինիկաներից մեկի սրտաբանական բաժանմունք: Բժիշկները ախտորոշել են ստենոկարդիա:
«Վախենալու ոչինչ չկա: Ուղղակի ես պլանային հետազոտություն եմ անցնում»,- «Ռիա Նովոստի»-ին ասել է դերասանը:
Ջիգարխանյանն ասել է, որ հիվանդանոցից դուրս գալուն պես վերադառնալու է աշխատանքի` թատրոն, որի հետ կապված են իր բոլոր ծրագրերը: «Մենք արդեն պատրաստվում ենք «Ռոմեո և Ջուլետ»-ի բեմադրությանը, որի պրիմիերան, հուսով եմ, կլինի սեպտեմբերին: Հուսով եմ, որ թատերական նոր սեզոնը հետաքրքիր կլինի»,- ասել է Ջիգարխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան