Դիլիջան Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները բաց նամակ են հղել ՀԽ-ի անդամներին

Դիլիջան Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները բաց նամակ են հղել Հանրային խորհրդի անդամներին: Հիշեցնենք, որ այդ կառույցը` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը:
«Հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»,- այսպես են ավարտում նախաձեռնողներն իրենց 6 էջանոց նամակը, որտեղ ներկայացրել են միջազգային դպրոցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

«Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը»,- նշում են նախաձեռնողները:

ՀԽ անդամներին հասցեագրված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հանրային խորհրդի հարգարժան անդամներ,

«Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների ընդունման և կրթական համակարգի բարեփոխումների շուրջ բանավեճի լույսի ներքո, հասարակայնության տարբեր ներկայացուցիչներ մեզ` ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախաձեռնողներիս և հոգաբարձուների խորհրդի անդամներիս են դիմում` նախագծի մասին խրախուսական, ինչպես նաև քննադատական խոսքերով: Մենք հարգանքով ենք վերաբերվում քաղաքացիական հասարակությանը, որի կարծիքը կարևոր է մեզ համար, և այդ իսկ պատճառով այս բաց նամակով դիմում ենք Հանրային խորհրդին, որը կոչված է արտացոլել հասարակական կարծիքը:

«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների խնդիրը չափազանց կարևոր է և շոշափում է հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրենքի քննարկումը պետք է նոր թափ հաղորդի ավելի խորը բանավեճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին: Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն: Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջև ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով: Անհրաժեշտ է նաև հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետևանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին և լուրջ խոսակցության առարկա է:

Գիտակցելով խնդրի կարևորությունը` դեռևս 2000թ. հայաստանցի և այլ երկրներում բնակվող ազգությամբ հայ մի խումբ գործարարներ նախաձեռնեցին «Հայաստան-2020» նախագիծը, որի իրագործմանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից հրավիրվեցին միջազգային մակարդակի խորհրդատուներ, ինչպես նաև անկախ խոշոր բազմաթիվ փորձագետներ: Կատարված աշխատանքի արդյունքում 2005թ. մշակվեցին մոտակա 20 տարիների համար Հայաստանի զարգացման սցենարներ, նախապատրաստվեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաև մատնանշվեցին տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արդիականացնել կամ ստեղծել: Պատրաստված նյութերը մատչելի էին հանրության լայն շերտերին: 2007թ. մասնավոր-պետական գործընկերության հիմքի վրա լայնածավալ նախագծերի իրագործման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը /NCFA/, որին անդամակցում են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանից և սփյուռքից հրավիրված գործարարներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ: Բացի այդ, ստացված տվյալների հիման վրա «Հայաստան-2020» նախագծի մի շարք մասնակիցներ Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս սկսել են մասնավոր տարբեր ծրագրեր իրագործել: Ահա դրանցից միայն մի քանիսը.

• Տաթև վանական համալիրի վերականգնման ծրագիրը` պետության, եկեղեցու և մասնավոր կապիտալի մասնակցությամբ: Ծրագիրն ընդգրկում է վանքի վերանորոգումը և վանական կյանքի վերականգնումը, զբոսաշրջության զարգացման նպատակով հյուրանոցային համալիրի և ճոպանուղու կառուցումը: Ճոպանուղու բացումը տեղի կունենա 2010թ. հոկտեմբերին, իսկ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 2016 թվականին:

• 2005 թվականից սկսած մինչ օրս ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվում է «Երևան» ամսագիրը: 2011-2012թթ. ծրագրվում է ամսագիրը հրատարակել նաև հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

• Աջակցություն է ցուցաբերվել Մոսկվայում կրոնական-մշակութային-լուսավորչական կենտրոնի բացման գործին: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2011թ.:

• Հովանավորվել են «Հեռանկարներ XXI Երաժշտական միջազգային փառատոն» կազմակերպության կողմից իրականացված դասական երաժշտության աստղերի` Վալերի Գերգիևի, Յուրի Բաշմետի, Քշիշտոֆ Պենդերեցկու և աշխարհահռչակ այլ կատարողների ու դիրիժորների հյուրախաղերը Հայաստանում:

• «ԵրազԱրտ» ծրագրի շրջանակներում 2007 թվականից սկսած` ամեն տարի Հայաստանից 10-12 երիտասարդ կատարողներ կրթաթոշակներ և արտասահմանյան հյուրախաղերի ֆինանսավորում են ստանում:

• Հանդես ենք եկել ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությամբ:

Միջազգային դպրոցի ծրագիրը հասարակության շրջանում մեծ թվով հարցերի և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ իսկ պատճառով փորձենք ավելի մանրամասն խոսել այս նախագծի մասին` փորձելով նաև որոշակիորեն պատասխանել առաջ քաշված հարցերին:

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է` առանց պետական որևէ ֆինանսավորման: Նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը: Այս գումարը չի ներառում անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված աջակցության միջոցները: «Բարեգործական» տերմինը նշանակում է, որ նախագծի ներդրողները շահույթ չեն ստանալու և չեն ակնկալում վերադարձնել նախագծում ներդրված միջոցները: Մեզ հաջողվել է ստեղծել հայտնի ու հարգված մարդկանցից կազմված հոգաբարձուների հեղինակավոր խորհուրդ, որը պատրաստ է օգնել նախագծի իրականացմանը:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում է, որ 2020թ. դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ: Նշենք, որ հայաստանցի երեխաների շուրջ 80%-ը կսովորեն անվճար հիմունքներով` բարեգործական կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից հատկացված կրթաթոշակներով: Աշխատանքի առաջին տարում նախատեսում ենք ունենալ մոտ 60% կրթաթոշակառու`աշխարհի տարբեր երկրներից ընգրկված օժտված երեխաներ, որոնց ծնողներն ի վիճակի չեն վճարել նրանց ուսման համար: Կրթաթոշակները հնարավորություն կտան դպրոց ընդունել տաղանդավոր երեխաների`անկախ նրանց ծնողների բարեկեցության մակարդակից կամ զբաղեցրած դիրքից: Դա սկզբունքային հարց է մեզ համար, քանի որ մեր դպրոցը էլիտար չէ` այդ բառի աղավաղված իմաստով: Մեր աշակերտների էլիտարությունը պայմանավորված է նրանց ինտելեկտուալ կարողություններով, և ոչ թե նրանց ծնողների բարեկեցությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո աշակերտներին միջազգային բակալավրիատի /ՄԲ/ դիպլոմներ են տրվելու: Այսօր դա աշխարհի համալսարանների մեծամասնության կողմից ընդունելի, մեթոդապես, թերևս, առավել մշակված ու հանրաճանաչ միջազգային ծրագիրն է: Այլ կերպ ասած` ՄԲ դիպլոմը բացում է տարբեր երկրների լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով, որը իսպաներենի և ֆրանսերենի հետ մեկտեղ այն երեք լեզուներից մեկն է, որով մշակված է ՄԲ համակարգի ուսումնական ամբողջ գրականությունը: Առկա է նաև ուսուցչական կազմի ընդարձակ բազա, որն ունի համապատասխան որակավորում և մեծ փորձ: Նախատեսվում է, որ դպրոցի ուսանողներն, անկախ նրանց քաղաքացիությունից ու ազգային պատկանելիությունից, պետք է ուսումնասիրեն մի քանի օտար լեզու, այդ թվում` հայերենը: Մեր կարևոր խնդիրներից մեկն է հայոց լեզվի ընդգրկումը ՄԲ լեզուների ցանկում, որոնք կդասավանդվեն և որպես մայրենի, և որպես օտար լեզու: Դա թույլ կտա դասավանդել այն բոլոր մակարդակներով` աշխարհի 3000 ՄԲ դպրոցներից յուրաքանչյուրում:

Հայերին, ինչպես և օտարերկրացիներին հայոց լեզվի դասավանդումն ավելի գրավիչ դարձնելը չափազանց լուրջ խնդիր է, որը մտավոր և ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում: Դպրոցի ուսուցիչների կազմում կլինեն և արտասահմանցի մասնագետները, և արտասահմանյան դպրոցներում վերապատրաստման, ուսուցման և ստաժավորման հատուկ ծրագրեր անցած տեղացի մանկավարժները:

Ամռանը դպրոցի տարածքում նախատեսվում է ճամբար կազմակերպել, որտեղ երեխաները հնարավորություն կունենան հայոց լեզու սովորել, ծանոթանալ հայ մշակույթին, սպորտով զբաղվել, նոր ընկերներ ձեռք բերել:

Մեր դպրոցի հավանական աշակերտների մեծամասնության առջև ոչ թե հայերենի իմացությունը կորցնելու, այլ ձեռքբերելու խնդիր է դրված, քանի որ այսօր այդ երեխաները սովորելու են գնում Ռուսաստան, Անգլիա, Շվեյցարիա և Ամերիկա: Մենք ուզում ենք, որպեսզի ծագումով հայ երեխաները հնարավորություն ունենան բարձրակարգ կրթություն ստանալ հենց Հայաստանում, կարողանան ճանաչել հայ մշակույթը, պատմությունը և սովորել իրենց նախնիների լեզուն: Դպրոցի հայաստանցի աշակերտները մայրենի լեզուն և գրականությունը ուսումնասիրելու են հանրակրթական դպրոցների համար ՀՀ կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրով, ինչը նրանց հնարավորություն կտա հաջողությամբ ընդունվել նաև Հայաստանի բուհեր: Այս դպրոցում պետք է սովորեն հայկական ծագում չունեցող աշակերտներ, որոնք ոչ միայն կրթություն կստանան հետագա կայացման համար, այլև կծանոթանան իրենց համար անհայտ հին մշակույթի և լեզվի հետ: Սա չափազանց հավակնոտ ծրագիր է, բայց մենք այն մեր առջև գիտակցաբար ենք դնում:

Մեզ խորապես մտահոգում է այն հարցը, թե ինչպե՞ս են իրենց զգալու մեր երեխաները` վեց միլիոնանոց սփյուռքի աճող այն սերունդը, որը Հայաստանում չի ծնվել ու երբեք չի ապրել իր նախնիների երկրում: Մեր երեխաները ձուլվում են և դա չի կարող մեզ չմտահոգել: Դպրոցի առաքելությունը հայկական կոլորիտով ազգամիջյան հանդուրժողականության սկզբունքների հիմքի վրա կայուն և երկարաժամկետ կապերի ստեղծումն է և ակադեմիական ամենաբարձր մակարդակի կրթության ապահովումը: Մեզ մտահոգող խնդիրներից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս կարողանանք շահագրգռել մեր երեխաներին, որպեսզի սովորեն հայոց լեզուն, մի լեզու, որն այսօր նրանց համար հիմնական շփման միջոց չէ ո՛չ ընտանիքում, ո՛չ դպրոցում, ո՛չ էլ ընկերական միջավայրում: Այդ նպատակով մենք ՄԲ շրջանակներում հայերենի ուսումնառության ծրագրերում ներդրումներ ենք կատարում: Հենց այդ նպատակով մենք նորաստեղծ այս դպրոցում նախատեսում ենք դասավանդել Հայաստանի, հայ ժողովրդի պատմություն, հայ գրականություն և հայ արվեստի պատմություն: Մտադիր ենք նաև դպրոցի աշակերտներին հայկական ավանդական արհեստներ սովորեցնել: Մենք ձգտում ենք, որպեսզի «Հայաստան» ու «հայ» բառերը ոչ միայն ասոցացվեն Մեծ Եղեռնի ու երկրաշարժի ժամանակ զոհվածների հետ` խղճահարություն և կարեկցանք առաջացնելով, այլև հպարտության զգացում առաջացնեն գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում մեր շրջանավարտների հաղթանակների, նվաճումների և հաջողությունների համար: Մեր նպատակներից մեկն է` հրապուրել ու Հայաստան բերել հայկական ծագում չունեցող մարդկանց, ովքեր ազատորեն կարող են մոլորակի վրա ցանկացած վայր ընտրել` սովորելու, ապրելու, աշխատելու և սեփական երեխաներին մեծացնելու համար: Մենք մեր ժամանակը, ռեսուրսը, տաղանդը, հնարավորություններն ու միջոցները ներդնում ենք, որպեսզի Հայաստանը հրապուրիչ ու հարմարավետ վայր դառնա մեր երեխաների համար, ուր աշխարհասփյուռ հայերն ու ոչ հայերը կգան ու կապրեն և մեր հյուրընկալ երկրում իրենց կզգան ինչպես տանը: Հենց այդ պատճառով ենք մենք տարբեր երկրներից եկած դասախոսների հարմարավետ բնակության, ինչպես և հայաստանցի դասախոսների որակավորման բարձրացման համար ներդրումներ կատարում` ստեղծելով համապատասխան ենթակառույցներ և պայմաններ:

Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձևավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ: Դժգոհությունների այդ ալիքը հանգեցրեց այն բանին, որ ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից հետո բազում դրական արձագանքներ ստացած ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի նախագիծը հայտնվեց հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում: Չհասցնելով սկսվել և կայանալ` նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել: Պետք է նշենք, որ ԴԻԼԻՋԱՆ նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար: Սակայն ներկայիս ընթերցմամբ օրենքը ՀՀ քաղաքացիներ հանդիսացող աշակերտների համար կդժվարեցնի մեր դպրոցում ավարտուն միջնակարգ կրթության ստացումը` հետագայում ՀՀ բուհերում ուսումը շարունակելու նպատակով:

Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:

Խորապես համոզված ենք, որ XXI-րդ դարում կրթության դերն աճելու է, և այսպիսի դպրոցի ստեղծումը մեզ համար մի խնդիր է, որը կարևոր է կյանքի կոչել: Ճիշտ է, հավանական է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատած հայեցակարգով դպրոց այսօրվա Հայաստանում պետք չէ: Այդ պատճառով հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել: Այսուհանդերձ մենք համոզված ենք, որ Հայաստանը կշարունակի զարգանալ և բարգավաճել, և անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք նպաստել այդ գործընթացին և մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք իրականացնել այն ծրագրերը, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին:

Հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի, միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»:

Հարգանքով`

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի
Նախագծի նախաձեռնողներ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}