600 տոննա եվրո-մետաղադրամներ` Էստոնիայի համար
Եվրո մետաղադրամներ Էստոնիայի համար կհատի Ֆինլանդիայի դրամատունը: Այս մասին հաղորդում է Helsinki Times պարբերականը:
Նկատենք, որ 2011թվականի հունվարի 1-ից Էստոնիան կհամալրի եվրոգոտու երկրների շարքը:
Մետաղադրամների հատման աշխատանքները կսկսվեն եկող շաբաթվանից: Պայմանագրի համաձայն` Ֆինլանդիան Էստոնիայի համար կհատի 600 տոննա մետաղադրամ:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի դրամատանը հատված մետաղադրամներ արդեն օգտագործում են Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան, Կիպրոսը և Հոլանդիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա