Էրդողանը երիտթուրքերի արժանի հետնորդն է
Голос Армении-ն գրում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սերեբրենիցա քաղաքում հարգանքի տուրք է մատուցել այնտեղ զոհված 8000 մուսուլմանների հիշատակին և նշել է, որ Թուրքիան երբեք չի մոռանա այդ ցեղասպանությունը և ուրիշներին էլ թույլ չի տա այն մոռանալ: Այս կապակցությամբ հոդվածագիրը նշում է, որ Էրդողանն իր փարիսեցիությամբ ոչնչով չի զիջում երիտթուրքերին և նրանց արժանի հետնորդն է: «Ցեղասպանության մասին խոսում է մի երկրի վարչապետ, որի պետությունը հիմնադրվել է 1,5 միլիոն հայերի ցեղասպանության միջոցով, խոսում է մի պետության վարչապետ, որը մինչ այժմ մերժողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, և վերջապես ցեղասպանության մասին խոսում է մի մարդ, ով սպառնում էր արտաքսել Թուրքիայի տասնյակ հազարավոր հայերի»,- գրում է թերթը և հավելում, որ Սերեբրենիցայում Թուրքիայի վարչապետի ելույթից հետո մնում է միայն նրա վրա հրեշտակի թևեր դնել և բաց թողնել երկինք` «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն…» պաստառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա