«Հայաստանը Թուրքիայի հետ պետք է զգուշավոր լինի»
«Հրապարակ» օրաթերթում թուրքագետ Արտակ Շաքարյանը հանդես է եկել հոդվածով, որում նշում է, որ եթե անգամ Թուրքիան մի քանի օրով բացի սահմանը, ինչպես գրում է մամուլը, այդ օրերին ադրբեջանական կողմից սադրանքները չեն բացառվում, ուստի` սահմանի բացումը շատ բարդ կլինի: «2011-ի մայիս-հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ հայ-թուրքական հարցն այժմ բավականին սուր է, ուստի Թուրքիայի կողմից որեւէ զիջում քաղաքական ինքնասպանություն կլինի, ընտրություններից առաջ նրանք այդ քայլին չեն գնա: …Մենք դեռ սպասողական վիճակում ենք ու դեռ խնդիրներ ունենք Ադրբեջանի ու նրա սադրանքների հետ: Թուրքիան ինքն է հայտարարել, որ իր ներքին խնդիրների պատճառով չի կարող առաջընթաց ունենալ, եւ հենց ինքն է խնդրել Հայաստանին սպասել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա