Կրթված, հարուստ, գեղեցիկ աղջիկներ. այսպիսին է հայերի մասին լեհ կինոռեժիսորի պատկերացումները
Հայտնի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին հայ ժողովրդի և հայկական մշակույթի հետ ունեցած կապը համարում է «անսպասելի», բայց միաժամանակ` «տրամաբանական»։
«Ես ծագումով իտալացի եմ, ծնողներս Վենետիկից են։ Վենետիկում հայկական համայնք կա։ Հայերի հրավերով` ես այնտեղ եղել եմ դեռ 1970-ական թվականներին: Նրանց հետաքրքրում էր, թե Լեհաստանում ինչպե՞ս է ապրում հայկական սփյուռքը»,- «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան եկած Քշիշտոֆ Զանուսիին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Կրթված, հարուստ, գեղեցիկ աղջիկներ. այսպիսին է հայերի մասին ռեժիսորի պատկերացումները: «Բոլորն ուզում էին իրենց տանը հայ հարս ունենալ, որպեսզի հաջորդ սերունդն ունենար հայերի նման գեղեցիկ աչքեր»,- ասաց նա:
Ք. Զանուսին ասաց, որ բավական երկար է փնտրել իր ուղին: Կինոյի միջոցով նա կարողանում է շփվել մարդկանց հետ. «Ես չէի կարողանում շփվել մարդկանց հետ, չէի կարողանում հասկացել կամ հասկանալ: Կինոյի միջոցով ես կարողանում եմ դա անել»:
Կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրում ընդգրկված է Ք. Զանուսիի «Փոխայց» նոր ֆիլմը: Ֆիլմը պատմում է Զանուսիի` 70-ականների ֆիլմերի` «Ընտանեկան կյանքի» (1971), «Քողարկման» (1976), «Հաստատուն գործոնի» (1980) դերակատարների հետագա ճակատագրերի մասին: Ի՞նչ է կատարվել նրանց հետ: Որտե՞ղ են: Ինչպե՞ս են ապրել այն տասնամյակաների ընթացքում, որոնք մեզ բաժանում են այդ ժամանակներից: Ֆիլմը ձևով հարցազրույց է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին