«Մահմեդական Իրանում հայկական հուշարձաններն ավելի լավ են պահպանվում, քան քրիստոնյա Վրաստանում»
Մահմեդական Իրանում հայկական հուշարձաններն ավելի լավ են պահպանվում, քան քրիստոնյա Վրաստանում: Ասուլիսում նման կարծիք հայտնեց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը:
Վերջերս Ս. Կարապետյանի գլխավորությամբ հայ մասնագետների խումբը շրջել է Իրանի հին հայկական գյուղերով ու արձանագրել, որ պահանվել է հայկական հուշարձանների միայն 20 տոկոսը: Սակայն, ըստ նրա, պատճառը ոչ թե միտումնավոր ավերն է, այլ այն, որ հուշարձանները, հիմնականում, կառուցված են եղել աղյուսից, որն այնքան էլ ամուր նյութ չէ, ժամանակի ընթացքում քայքայվում ու քանդվում են:
Նա հայտնեց, որ Իրանում հայկական հուշարձանների մոտ անգլերեն ու պարսկերեն գրություններով ցուցանակներ են դրված, որոնց վրա նշված է, որ դրանք հայկական են: Բացի այդ, ինչպես նշեց Ս. Կարապետյանը, Իրանը տարեկան իր բյուջեից որոշակի գումար է հատկացնում ավերման վտանգի առջև կանգնած հայկական հուշարձանների ամրացման աշխատանքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան