Ալմաթիի հանդիպումից Արցախում սպասելիքներ չունեն
«Հրապարակն» անդրադարձել է Ալմաթիում նախատեսված գագաթաժողովին և ներկայացրել արցախցիների տեսակետները: Ինչպես վերջիններս, այնպես էլ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` այդ հանդիպումից սպասելիքներ չունեն: Բաբայանը նշել է. «Այդ հանդիպումից նոր բան չեմ սպասում, դրա հավանականությունը շատ քիչ է, հատկապես Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո, որ իբր Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն և այլն, լուրջ չէ նոր ինչ-որ դրական տեղաշարժ սպասել Ալմաթիի հանդիպումից»:
Թերթում հոդվածով հանդես է եկել նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով այլ կարծիք ունի Ալմաթիում նախատեսված հանդիպման մասին. «Չի բացառվում, որ Ալմաթիում կլինեն ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, որքան տեղյակ եմ, նույնիսկ Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ լուրջ պրոցես է գնում Ղարաբաղի խնդրի հետ կապված: Չեմ կարծում, որ վերջնական որոշումներ կընդունվեն կամ փաստաթուղթ կստորագրվի, բայց այնուամենայնիվ կասկած չունեմ, որ բավականին լուրջ բանակցություններ կընթանան: … Ես չեմ կարծում, որ Ալմաթիում հանդիպումը հերթական հանդիպումների շարքից է և անպտուղ կանցնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա