Ադրբեջանցիները չեն հավատում, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կվերադառնա Ադրբեջանի տիրապետության ներքո
«Իրավունքը» հիշեցնում է, որ Պորտուգալիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բավականին տարօրինակ հայտարարություններով է հանդես եկել` նշելով, թե Ադրբեջանը համաձայն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով Քելբաջարի և Լաչինի շրջանները հինգ տարվա ընթացքում վերադարձվեն Ադրբեջանին: Թերթը նշում է, որ սա ակնհայտորեն քաղաքական բլեֆ է: Քաղաքական շիզոֆրենիայի ոլորտից կարելի է համարել նաև Իլհամ Ալիևի ու ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների ռազմատենչ հռետորիկան: Արցախցի քաղաքագետ Վիկտոր Յաղուբյանի համոզմամբ` Ալիևը ոչ թե ինքն իրենով է որոշել մշտապես հանդես գալ ռազմատենչ ելույթներով, այլ դա անում է ուղղակիորեն համանախագահողների դրդմամբ: Քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները դրդում են Բաքվին այդպիսի կեցվածքի, որպեսզի Հայաստանում մշտապես պահպանեն տագնապի մթնոլորտ, որը և պետք է դառնա յուրահատուկ ճնշման միջոց ՀՀ իշխանություններին դեպի զիջումներ մղելու համար: Ի դեպ, թերթը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվերով բավականին հետաքրքիր հարցախույզ է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի բնակչության միայն 14%-ն է հավատում, որ Ղարաբաղը հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի ենթակայության տակ: Ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենք չեն հավատում Լեռնային Ղարաբաղի վերադարձին, իսկ Հայաստանում Ալիևի ամեն փռշտոցի վրա ոմանք սարքում են «Կիկոսի մահվան» պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա