Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թ. միջազգային մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին
Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թ. միջազգային մրցանակը շնորհվել է
հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին ու իր գիտական խմբի երկու անդամներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Նշենք, որ մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած այս տրավանից` տրվելու է երկու տարին մեկ անգամ:
Նրա խոսքերով, այս մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:
Ռ. Մարտիրոսյանի խոսքերով, այս մրցանակի հիմնադրումը նպատակ ունի աշխարհին ներկայացնելու Հայաստանում գիտության ձեռքբերումները, հատկապես` աստղաֆիզիկայի զարգացումը Հայաստանում, ինչպես նաև` նպաստել Հայաստանում ազստղաֆիզիկայի զարգացմանը: «Այս մրցանակի հիմնումով` ակնկալում ենք, որ բոլոր տարիների դափնեկիրներն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացմանը Հայաստանում»,- հավելեց Ռ. Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահը հայտնեց, որ առաջադրումների ժամկետը եղել է մարտի 18-ը:
Նշենք, որ վերոնշյալ մրցանակը շնորհելու համար ստեղծվել էր միջազգային հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն է:
ՀՀ ԳԱԱ նախագահի ղեկավարած միջազգային հանձնաժողովը ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում` աշխարհի տարբեր երկրներից:
Նրա խոսքերով, ներկայացված աշխատանքերի մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև` անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ է ունեցել և վերջապես ընտրել Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից ներկայացված պրոֆ. Միշել Մայորին (Michel Mayor) և նրա գիտական խմբին:
Միջազգային հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը նշեց, որ Ժնևի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արտաարեգակնային մոլորակի համահայտնաբերողն է: Ռ. Մարտիրոսյանի խոսքերով, վերոնշյալ հայտնագործությունը վերջին 10 տարիների ընթացքում ամենակարևորն է:
Նշենք, որ Միշել Մայորը արտաարեգակնային մոլորակների որոնման և նրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նպատակով հարավային կիսագնդում իրականացվող կարևորագույն շրջագայության ղեկավարն է: «Եվրոպական հարավային աստղադիտարանի` Չիլիում գտնվող Լա Սիլլա դիտակայանում դեռևս ընթացող այս շրջագայությունը թույլ տվեց հայտնաբերել Երկրի զանգվածն ընդամենը մի քանի անգամ գերազանցող զանգվածով մի քանի մոլորակներ»,- հավելեց Միշել Մայորը:
Արեգ Միքայելյանը նշեց, որ Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից առաջադրված Միշել Մայորը և նրա գիտական խմբի անդամները ակնառու ներդրումներ են կատարել մոլորակային համակարգերի և նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում: Նշենք, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան