Toyota-ն Բրազիլիայում կհիմնի իր հերթական գործարանը
Toyota Motor Corp ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է Բրազիլիայում կառուցել նոր գործարան, որի համար պատրաստվում է ներդնել 600 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Ձեռնարկությունը տեղակայվելու է Սան-Պաուլո քաղաքում և միտված է լինելու բավարարել մեքենաների աճի միտում ունեցող շուկայի պահանջարկը:
Աղբյուրի փոխանցմամբ` գործարանի շինարարությունը նախատեսված է սկսել 2010 թ. սեպտեմբերից, իսկ արտադրանքը` 2012 թ-ից: Ընկերությունը նախատեսել է, որ այդ գործարանում, հիմնականում, կարտադրվեն սակավալիտրաժ ավտոմեքենաներ:
Նկատենք, որ սա Բրազիլիայում կլինի Toyota-ի երրորդ գործարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա