Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես է բացվելու
Հայտնի է դարձել, որ արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու և գործընկեր պետությունների միջև համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ամեն տարի ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ցամաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում` սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակցությունը, այդ թվում և` Թուրքիայի:
Թեմային անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը: Վերջինս հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները բացառիկ բնույթ են կրում և պայմանավորված են բացառապես զորավարժությունների անցկացման հետ: Օզուգերգինն ընդգծել է, որ սահմանը ժամանակավորապես է բացվելու. նպատակը զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան ցամաքային ճանապարհով Հայաստան փոխադրելն է:
Այս մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթը: