Արդեն հրապարկվել են միասնական լրացուցիչ վերջին քննության արդյունքները
Հրապարկվել են միասնական լրացուցիչ վերջին քննության արդյունքները: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի քննություններից դրական միավորի շեմը չեն հաղթահարել համապատասխանաբար 60, 2, և 8 դիմորդ:
Նա նշեց, որ անգլերենի քննությանը մասնակցելու համար Հայաստանից և ԼՂՀ-ից ԳԹԿ դիմում-հայտ էր ներկայացրել 295 դիմորդ, ֆրանսերենից` 10 դիմորդ, գերմաներենից`33, պարսկերենից և իսպաներենից` մեկական դիմորդ:
Քննություններն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել էր մեկական քննական կենտրոն: Անգլերենի քննությունից բացակայել է 39-ը, ֆրանսերնից`2, իսկ գերմաներենից` 9 դիմորդ:
Անգելերնի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 11.8-ն է, ֆրանսերենինը`12.4-ը, իսկ գերմաներենինը`10.3-ն է:
Անգլերնեի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 51 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 52 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 93 դիմորդ: Ֆրանսերենի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 3 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 1 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 2 դիմորդ: Գերմաներենի լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 1 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 6 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 11 դիմորդ:
Պարսկերենի քննությանը մասնակցած մեկ դիմորդը ստացել է 11,25 միավոր, իսկ իսպաներենի քննությանը մասնակցած մեկ դիմորդ ստացել է 17,75 միավոր:
Հիշեցնենք, որ դիմորդները օտար լեզուներից միասնական լրացուցիչ քննությունը հանձնել են հուլիսի 14-ին: