«Հայոց պատմություն» առարկայի միասնական լրացուցիչ քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 35 դիմորդ
«Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական լրացուցիչ քննություններից դրական միավորի շեմը չեն հաղթահարել համապատասխանաբար 35 և 36 դիմորդ: Նշենք, որ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական լրացուցիչ քննություններն անցկացվել են հուլիսի 12-ին:
Գնահատման և թեստավորման կենտորնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնելու համար ԼՂՀ-ից և Հայաստանից Գնահատման և թեստավորման կենտորն է ներկայացվել 250 դիմում-հայտ, իսկ «Քիմիա» առարկայից` 89 դիմում-հայտ: «Հայոց պատմություն» առարկայից քննությանը բացայակել է 22 դիմորդ, իսկ «Քիմիա» առարկայից` 8: Այս երկու քննություններն անցկացնելու համար Հայաստանում և ԼՂՀ-ում ձևավորվել էր մեկական քննական կենտրոն:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 11,9-ն է, «Քիմիա» առարկայինը` 9,05:
«Հայոց պատմություն» առարկայի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 34 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 49 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 110 դիմորդ: «Քիմիա» առարկայի միասնական լրացուցիչ քննությունից 17.5-20 միավոր է ստացել 2 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 13 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 30 դիմորդ: