Ադրբեջանին էթնիկական պառակտու՞մ է սպառնում
Օրերս «Foreign Policy» հեղինակավոր ամերիկյան ամսագիրը Ադրբեջանում գործող «դժգոհ և վրեժխնդրորեն տրամադրված խմբերի» մակարդակը գնահատել է կրիտիկական` 7.9 բալ: Անդրադառնալով այս տեղեկատվությանը` Голос Армении-ն գրում է, որ Ադրբեջանը միշտ էլ սուր խնդիրներ է ունեցել իր տարածքում բնակվող էթնիկ ազգային փոքրամասնությունների հետ: Այս մասին է վկայում պատմական Ալբանիայի (այժմ Ադրբեջանի հյուսիսային հատվածը) ժողովրդի` լեզգիների ուղերձը ՌԴ նախագահին: Ուղերձում ասվում է, որ անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից Ադրբեջանը սկսել է իր տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների արհեստական թրքացման գործընթացը: Թերթը գրում է, որ ուղերձում հատկանշական է այն հատվածը, որտեղ ասվում է, որ լեզգիները պատրաստվում են պայքարել Ադրբեջանից առանձնանալու համար` անկախ ՌԴ-ի սատարումից: Թերթը գրում է, որ նման վճռականություն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն առաջին անգամ են ցուցաբերում: Թերթը նաև նշում է, որ 90-ական թթ-ներին, երբ լեզգիներն առաջին անգամ հայտարարեցին իրենց պահանջները, նրանց միացավ Ադրբեջանում բնակվող մեկ այլ էթնիկ խումբ` թալիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա